
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 1-ին և 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:
Հոկտեմբերի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-ին կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հոկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: