Բաժիններ՝

Շիրակի մարզում նվազել է պետպատվերը, ծնունդների թիվը

Սեպտեմբերի 29-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը Շիրակի մարզպետարանում լրագրողներին ներկայացրել է իր պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը: Այն վերաբերում էր սեփական եկամուտների հավաքագրմանը, գործազրկությանն ու աղքատությանը:

Այսպես, նոր մարզպետի պաշտոնավարման ընթացքում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 47.6 մլրդ դրամ, ակտիվ ձեռնարկությունների քանակը՝ 5853, աշխատատեղերը՝ 28976: Աճել է տնտեսվարող սուբյեկտների քանակը՝ 7847, ավելանալով 339-ով: Շիրակի մարզի ներքին համախառն արտադրանքը կազմում է մոտ 203 միլիարդ դրամ: Սա ՀՀ համախառն ներքին արդյունքի 4 տոկոսն է կազմում։

Ծառայությունների մասով մեր վիճակագրությունը ՀՀ բոլոր մարզերից ամենավատն է՝ 2.2 տոկոս։ Միաժամանակ Շիրակի մարզն ամենաշատ եկամտահարկն է վճարում՝ 7 միլիարդ 327 միլիոն դրամ: Շիրակի մարզին հաջորդում է Գեղարքունիքի մարզը 4 միլիարդ 820 միլիոն դրամով:

Առևտրի շրջանառությունը Շիրակի մարզում կազմել է 47.6 մլրդ դրամ, բնակչությանը մատուցվող ծառայությունների քանակը՝ 21.2 մլրդ դրամ:

Կարդացեք նաև

Գյուղատնտեսության ոլորտում կարևոր խնդիրներն են համարվում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը՝ 100.7 մլրդ դրամ: Անհրաժեշտ է գյուղմթերքի վերամշակման արտադրամաս ստեղծել: Արտադրանքի փաթեթավորման և պահեստավորման համար պահեստային ու սառնարանային տնտեսություններ: Լեռնային արոտավայրերի և մարգագետինների մակերեսային բարելավում, ջրարբիացում, հիմնել մեքենատրակտորային և հացահատիկային զտման կայաններ, զարգացնել այգեգործությունն ու բուսաբուծությունը: Ամասիա, Աշոցք, Սարապատ խոշորացված համայնքների կողմից այս ոլորտի զարգացման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացված է 4 ծրագիր, որոնց կիրառման արդյունքը լինելու է բերքատվության աճը:

Անդրադարձ է կատարվել նաև առողջապահական ոլորտին:

2017 թվականին 2016 թվականի համեմատ՝ նվազել են ծնունդների թիվը: 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ունեցել ենք 1854 ծնունդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2045-ի համեմատ:

Բավական ուշագրավ տվյալներ են ներկայացվում պեպատվերի վերաբերյալ

Այսպես, պետպատվերի ծավալը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ կրճատվել է: 2017-ին՝ 4.045.245.615 դրամ, 2016-ին այս ցուցանիշը կազմել է  4.100.512.538 դրամ:

2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 85.8 տոկոսով:

Գործազրկությունը Շիրակի մարզում կազմում է 19 %: Կենսաթոշակառուների թիվը կազմել է 40967, որոնցից 19631-ը՝ հաշմանդամներ:

Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև կրթական ոլորտին:

«Մարզի ենթակայության տակ գտնվող 144 դպրոցներից 88-ում 150-ից պակաս աշակերտ կա: Սարապատի դպրոցում 2 աշակերտ է սովորում»,-ասաց մարզպետը։

2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզի բնակչությունը կազմել է 238 հազար 600 մարդ: Գյումրի քաղաքի բնակչությունը կազմել է այս թվի 58.5 %-ը։

Հավելենք, որ Շիրակի մարզպետը լրագրողների համար ամենահասանելի պաշտոնյաներից է:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս