Բաժիններ՝

«Եթե իմ և Նադալի մասին ֆիլմ նկարահանեն, ուզում եմ, որպեսզի իմ դերը մարմնավորի Դեյմոնը կամ ԴիԿապրիոն». Ռոջեր Ֆեդերեր

Այդպիսի ֆիլմն «Օսկարի» կհավակնի: Ռոջեր Ֆեդերերն այցելել է կինոփառատոն Ցյուրիխում, որտեղ տեղի է ունեցել Բյորն Բորգի և Ջոն Մակինրոյի հակամարտության մասին ֆիլմի պրեմիերան: Մամուլի հետ զրույցի ժամանակ շվեյցարացին պատասխանել է հարցին, թե արդյո՞ք երբևէ կնկարահանվի ֆիլմ իր և Ռաֆա Նադալի հակամարտության մասին:

«Ես կասկածում եմ, որ երբևէ իմ և Ռաֆայի մասին ֆիլմ կնարահանվի: Բայց եթե դա տեղի ունենա, ես կցանկանայի, որպեսզի ինձ ֆիլմում մարմնավորեր կամ Մեթ Դեյմոնը, կամ Լեոնարդո Դի Կապրիոն, կամ մեկը, ով նման է Ջեյմս Բոնդին»,- Ֆեդերերին է մեջբերում Tennis World USA-ը:

Ռոջերը և Ռաֆան ամենատիտղոսակիր թենիսիստներն են պատմության մեջ: Ֆեդերերը հաղթել է 19 սաղավարտ, Նադալը՝ 16:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս