Բաժիններ՝

««Բավարիան» այլևս Գերմանիայի ուժեղագույն թիմը չէ». Վիլի Սանյոլ

Դորտմունդում կիսում են այս կարծիքը: «Բավարիան» 2:0 հաշվով հաղթում էր «Հերտային», բայց Ռոբերտ Լևանդովսկու գոլից հետո 7 րոպեի ընթացքում սեփական դարպասն ընդունեց 2 գոլ և ձեռքից բաց թողեց հաղթանակը: Մեկ շաբաթ առաջ մյունխենցիները չկարողացան պահպանել 2:0 հաշիվը նաև «Վոլֆսբուրգի» հետ խաղում:

«Ես կարծում էի, որ ուժեղագույն կազմն եմ հանել դաշտ: Պրոբլեմն ուշադրության և կարգապահության մեջ է: Մենք այլևս Գերմանիայի ուժեղագույն թիմը չենք: Եթե դուք հաղթում եք 2:0 հաշվով, պետք է մնալ կենտրոնացած և կարգապահ: Բայց այդ 10 րոպեների ընթացքում մենք չունեինք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Դրա համար էլ մենք վճարեցինք»,- ասել է մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Վինի Սանյոլը, ում խոսքերն է մեջբերում ESPN-ը:

7 տուրերից հետո «Բավարիան» հետ է մնում Դորտմունդի «Բորուսիայից» 5 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս