«Մինչև 2018 թվականը կարող եմ հեռանալ Իսպանիայի հավաքականից». Ժերար Պիկե
Խոսքն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայինն է: Կատալոնայի անկախության հանրաքվեի օրը «Բարսելոնայի» պաշտպանը պատրաստակամություն է հայտնել ինչպես՝ Իսպանիայի հավաքականում խաղալու, այնպես էլ՝ այդտեղից հեռանալու:
«Ես կարծում եմ, որ կարող եմ շարունակել հանդես գալ հավաքականի կազմում, որովհետև Իսպանիայում շատ մարդիկ կան, ովքեր համաձայն չեն նրա հետ, ինչ կատարվեց այսօր, և հավատում են ժողովրդավարությանը: Բայց եթե ղեկավարությունում գտնում են, որ ես պրոբլեմ եմ ներկայացնում, ապա ես կարող եմ հեռանալ հավաքականից մինչև 2018 թվականը»,- ասել է Պիկեն:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որը չի ճանաչվում Իսպանիայի իշխանությունների կողմից: Ի նշան բողոքի՝ «Բարսելոնան» «Լաս Պալմասի» հետ հանդիպումն անցկացրեց առանց հանդիսականի:
Պիկեն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 91 խաղ, դարձել է 2010 թ. Աշխարհի չեմպիոն և 2012թ. Եվրոպայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը