Բաժիններ՝

Հոգնե՞լ եք մեծ փորից. կարդացեք սա

Fithacker.ru-ն գրում է, որ որովայնի հատվածում կուտակված ճարպերից ազատվելը բարդ է, բայց հնարավոր է՝ ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության դեպքում։ Այս 5 խորհուրդները կօգնեն ձեզ այդ նպատակին հասնելու հարցում։

Նվազեցրեք աղի օգտագործումը։ Աղի սահմանափակ օգտագործումն անհրաժեշտ է օրգանիզմին, բայց եթե սկում եք շատ աղ օգտագործել, դա հանգեցնում է որովայնի փքվածության։ Աղի մեծ քանակով օգտագործումն օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառ է դառնում։ Հարկավոր է նվազեցնել աղի օգտագործումը, խուսափել ֆաստ-ֆուդից, մշակման ենթարկված մթերքից։ Դրանց պատրաստման ընթացքում մեծ քանակով աղ է օգտագործվում՝ մթերքն ավելի երկար պահպանելու համար։

Ավելի շատ ջուր խմեք։ Օրգանիզմի ջրազրկումը կանխարգելելու համար հարկավոր է այն ապահովել անհրաժեշտ քանակի ջրով։ Եթե ձեր քաշը 55 կգ է, ապա խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմել։

Շաքար։ Շաքարի օգտագործումն ուղղակիորեն կապված է որովայնի հատվածում ճարպերի կուտակման հետ։ Հարկավոր է նվազեցնել ոչ միայն շաքարի, այլև արհեստական քաղցրացնող միջոցների օգտագործումը։ Դրանց պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել նույնիսկ աղեստամոքսային տրակտի խանգարման, որովայնի փքվածության։

Կարդացեք նաև

«Ոչ» ասեք մաստակին։ Մաստակը ստիպում է օդ կուլ տալ, որը հայտնվում է որովայնում։ Սա հանգեցնում է որովայնի փքվածության։

Հրաժարվեք գազավորված ըմպելիքից։ Կարբոնացումը որովայնի փքվածության պատճառներից մեկն է։ Գազավորված ըմպելիքների օգտագործման արդյունքում որովայնում գազեր են առաջանում, և դուք բախվում եք որովայնի փքվածության խնդրին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս