
Իլոն Մասքի 69-ամյա մայրը դարձել է CoverGirl կոսմետիկական բրենդի դեմքը

69-ամյա մոդել Մեյ Մասքը դարձել է CoverGirl կոսմետիկական բրենդի դեմքը: Այդ մասին հայտնել է CNN-ը:
«Ես շատ ուրախ եմ հայտնել, որ այժմ ես պաշտոնապես CoverGirl եմ, 69 տարեկանում,- գրել է Մասքը Twitter-ում:- Գեղեցկությունը բոլոր տարիքների համար է»:
«Մոդելի որդին՝ ձեռնարկատեր Իլոն Մասքը, նշանակման առթիվ մորը շնորհավորել է Twitter-ում: Մեյ Մասքը ծնվել է 1948 թվականին: 21 տարեկանում նա դարձել է «Միս Հարավային Ամերիկա» գեղեցկության մրցույթի եզրափակիչի մասնակից: Այնուհետեւ Մեյը երկու բարձրագույն կրթություն է ստացել եւ 45 տարի աշխատել որպես դիետոլոգ: Մի քանի տարի առաջ սկսել է նկարահանվել գովազդների եւ հանդեսների համար: 2016 թվականին Time-ը նրա մերկ լուսանկարը զետեղել է հանդեսի շապիկին:
CoverGirl կոսմետիկական բրենդն առաջին տարին չէ, որ ձգտում է ավելի բազմազան դարձնել իրեն ներկայացնող մոդելներին: 2016 թվականին բրենդի դեմքը դարձել է մուսուլմանուհի Նուրա Աֆիան, որը հիջաբ է կրում:
.@covergirl I'm so excited to say that I'm now officially a COVERGIRL, at 69! Beauty is for all ages. #COVERGIRLMADE pic.twitter.com/xndw5deHXs
— Maye Musk (@mayemusk) September 27, 2017