Բաժիններ՝

Զորամասի ավտոծառայության պետը՝ ամբաստանյալի աթոռին ավտոբենզինի ու դիզվառելիքի յուրացման մեղադրանքով

ՀՀ ՊՆ N զորամասի ավտոծառայության պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ավտոբենզինի ու դիզվառելիքի յուրացման մեղադրանքով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ավտոծառայության պետի պարտականությունները կատարող, նյութական պատասխանատու պաշտոնատար անձ, 2017թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, օգտագործելով պաշտոնական դիրքը, զորամասին հատկացված և իրեն վստահված ավտոբենզինից և դիզվառելիքից խոշոր չափերով հափշտակելու միասնական դիտավորությամբ յուրացրել է 1.480.740 դրամ ընդհանուր արժողությամբ՝ 3210 լ ավտոբենզին և 1868 լ դիզելային վառելիք և տնօրինել այն:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական դրդումներից ելնելով, այն է՝ վերը նշված յուրացման փաստը թաքցնելու համար պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, զորամասի վառելիքի առկայության և  շարժի վերաբերյալ տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, փաստացի առկա վառելիքն իր կողմից հափշտակածի չափով պակաս լինելու պայմաններում տեղեկագրերը կազմելու համար ներկայացրած հաշվետվության մեջ նշել է 2017թ. մարտ և ապրիլ ամիսների օրինական ծախսերին համապատասխան մնացորդ:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս