100 մեծագույն տնտեսագետները՝ մինչև Քեյնսը

Լավագույն տնտեսագետների ցանկ կազմելը բարդ և անշնորհակալ գործ է։ Սակայն բրիտանացի գիտնական Մարկ Բլաուգը առանձնացրել է 100 մեծագույն տնտեսագետներին՝ մինչև Ջոն Մեյնարդ Քեյնսը։

Բլաուգի գիրքը՝ «Մեծագույն տնտեսագետները մինչև Քեյնսը: ծանոթություն անցյալի 100 տնտեսագետների կյանքի և աշխատությունների հետ» (Great Economists Before Keynes: A Introduction to the Lives and Works of 100 Economists of the Past), լույս է տեսել 1986 թվականին։

Իր նախաբանում Բլաուգը ընդունում է, որ այս 100 հոգու իր ընտրությունը սուբյեկտիվ է։ Սակայն մյուս կողմից նշում է, որ եթե տնտեսագետների շրջանում հարցում անցկացվեր, ապա իր ցանկի 90-95 տոկոսը կհայտնվեին մեծագույն տնտեսագետների թվում։

Տնտեսագետները գրքում ներկայացված են առանձին հոդվածներով։ Բլաուգը անկաշկանդ և հետաքրքիր ոճով ներկայացրել է նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ուսմունքը։

Կարդացեք նաև

Գիրքը ռուսերեն լեզվով հրապարակվել է 2005 թվականին։

100 մեծագույն տնտեսագետները՝ ըստ Բլաուգի՝

Ալբեր Աֆթալիոն
Էնրիկե Բարոնե
Ֆրեդերիկ Բաստիատ
Սեմուել Բեյլի
Եվգենի ֆոն Բեմ-Բավերկ
Ջերեմի Բենթամ
Դանիել Բերնուլլի
Էդուարդ Բերնշտեյն
Լադիսլաուս Բորտկևիչ
Արթուր Բոուլի
Չարլզ Բեբբիջ
Ուոլթեր Բեյջհոթ
Լեոն Վալրաս
Ալֆրեդ Վեբեր
Մաքս Վեբեր
Տորստեյ Վեբլեն
Ֆրիդրիխ ֆոն Վիզեր
Կնուտ Վիքսել
Ֆերնանդո Գալիանին
Ռուդոլֆ Գիլֆերդինգ
Ջոն Հոբսոն
Գերման Հենրիխ Գոսսեն
Չարլզ Դավենանտ
Ուիլյամ Սթենլի Ջևոնս
Ռիչարդ Ջոնս
Հենրի Ջորջ
Ժյուլ Դյուպուի
Կլեման Ժուգլյար
Վեռներ Սոմբարտ
Վիլյամ Քանինգհեմ
Ռիչարդ Կանտիլիոն
Գուստավ Կասել
Ջոն Մեյնարդ Քեյնս
Ջոն Նևիլ Քեյնս
Ֆրանսուա Քենե
Ջոն Քերնս
Ջոն Բեյթ Քլարկ
Ջոն Մորիս Քլարկ
Ջոն Կլեպհեմ
Ջոն Քոմմոնս
Նիկոլայ Կոնդրատև
Օգյուստ Կուրնո
Հենրի Քերի
Օսկար Լանգե
Վիլհելմ Լաունհարթ
Թոմաս Քլիֆ Լեսլի
Ֆրիդրիխ Լիսթ
Ջոն Լո
Ջեյմս Լոդերդեյլ
Ջոն Լոկկ
Սեմուել Լոնգֆիլդ
Ռոզա Լյուքսեմբուրգ
Ջոն Մակ-Կուլլոհ
Թոմաս Մալթուս
Թոմաս Ման
Հանս ֆոն Մանգոլդ
Բեռնարդ դե Մանդևիլ
Կարլ Մարքս
Ալֆրեդ Մարշալ
Կարլ Մենգեր
Ջոն Ստյուարտ Միլլ
Ուեսլի Միթչել
Հենրի Մուր
Դադլի Նորթ
Սայմոն Նյուկոմբ
Ռոբերտ Օուեն
Վիլֆրեդո Պարետո
Ուիլյամ Պետտի
Արթուր Պիգու
Պիեռ Ջոզեֆ Պրուդոն
Դավիդ Ռիկարդո
Դենիս Ռոբերտսոն
Վիլհելմ Ռոշեր
Ջոն Ռե
Հենրի Սայմոնս
Էդվին Սելիգմեն
Նասսաու Սենիոր
Անրի Սեն-Սիմոն
Հենրի Սիջվիք
Չարլ դը Սիսմոնդի
Եվգենի Սլուցկի
Ադամ Սմիթ
Ջեյմս Ստյուարտ
Ժան Բատիստ Սեյ
Հենրի Թորնթոն
Ռոբերտ Տորրենս
Թոմաս Թուկ
Յոհան Ֆոն Թյունեն
Անն Թյուրգո
Ֆիլիպ Վիքսթիդ
Էդվարդ Ուեյքֆիլդ
Ֆրանկ Ֆետտեր
Իրվինգ Ֆիշեր
Էդուարդ Չեմբեռլեն
Գուստավ Շմոլլեր
Արթուր Շպիտհոֆ
Յոզեֆ Շումպետեր
Ֆրենսիս Էջուորթ
Ռիչարդ Էլի
Դևիդ Հյում

Տեսանյութեր

Լրահոս