Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 5-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, հոկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.20C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.40C