Բաժիններ՝

«Հայաստանը շատ անկանխատեսելի մրցակից է». Լևանդովսկի

Վաղը կկայանա Հայաստան-Լեհաստան ֆուտբոլային հանդիպումը: Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղից առաջ իր սպասելիքների մասին է խոսել մրցակցի առաջատար ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին:

Լևանդովսկին նշել է, որ Հայաստանի հետ խաղն ամենևին էլ հեշտ չի լինելու, և հաղթելու համար իրենք պետք է կենտրոնացած ֆուտբոլ ցուցադրեն:

«Հայաստանը շատ անկանխատեսելի մրցակից է: Նախորդ խաղում նրանք կարող էին անգամ հաղթել, չնայած դրանից առաջ  պարտվել էին Ռումինիային 5:0 հաշվով:

Նախորդ խաղում մենք շատ էին կենտրոնանում կոնկրետ ֆուտբոլիստների վրա: Դա սխալ է, այս խաղում մենք չպետք է այդպես անենք»,- նշել է լեհ ֆուտբոլիստը:

Կարդացեք նաև

Լեհական ԶԼՄ-ները Լևանդովսկուն հարցրել են նաև Մխիթարյանի գործոնի մասին, ինչին ի պատասխան՝ Լևանդովսկին նշել է, որ շատ լավ է ճանաչոմ Մխիթարյանին, քանի որ ժամանակին նրանք խաղում էին մի թիմում:

«Մենք չպետք է կենտրոնանանք Մխիթարյանի վրա, չնայած նրա դերը հավաքականում շատ մեծ է»,- նշել է Լևանդովսկին:

Լևանդովսկին նշել  է,  որ իրենց համար Հայաստանում հաղթելը շատ կարևոր և սկզբունքային հարց է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են լուծել իրենց խնդիրները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս