Բաժիններ՝

Ձյան պատճառով հոսանքազրկվել են Գավառի տարածքի մի քանի բնակավայրեր

Հոկտեմբերի 4-ի առավոտյան տեղացած թաց ձյան պատճառով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն գյուղերը եւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի «Գավառ» ցանցի գլխավոր ճարտարագետ Դոլիկ Մկրտչյանը, համատարած հոսանքազրկումը կապված է խոշոր վթարի հետ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում:

«Սարուխանի տարածքում թաց ձյան ծանրությունից ծառ է ջարդվել, որն ընկել է 35 հազար վոլտ լարման հաղորդման գծի վրա՝ վթարելով այն, ինչի հետեւանքով էլ հոսանքազրկվել են բնակավայրերը: Այժմ վթարի վայրում աշխատում է մասնագետների խումբը: Մոտակա ժամերի ընթացքում էներգամատակարարումը վերոնշյալ համայնքներում կվերականգնվի»,-ասաց գլխավոր ճարտարագետը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031