Բաժիններ՝

Հայաստան-Լեհաստան հանդիպումը կսպասարկեն սլովեն մրցավարները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան խաղը կսպասարկեն սլովեն մրցավարները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 5-ին Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա 2018 թ. աշխարհի առաջնության Հայաստան-Լեհաստան ընտրական հանդիպումը:

Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ: Օգնականներն են Մատեյ Զունիչը և Մանուել Վիդալին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Դամիր Սկոմինան: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Անդրիան Իկսարին (Մոլդովա), մրցավարների տեսուչը՝ Ռունե Պեդերսենը (Նորվեգիա):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս