Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության Մայր Տաճարում տեղի է ունեցել համահայկական աղոթք` ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների համար:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս երկու մեդալ: Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Ստամբուլի դատարանը շաբաթ ուշ երեկոյան պաշտոնապես կալանավորել է թուրք լրագրող Ֆուրքան Կարաբային սոցիալական ցանցերում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) քաղաքապետի նկատմամբ դատախազական հետաքննության մասին նրա գրառումների համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով լրագրողի փաստաբանին։
Նշենք, որ vexams.emis.am կայքը քննության ընթացքում հասանելի է միայն ատեստավորմանը մասնակցող ուսուցիչների համար։
««Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոլչոնկա բնակավայրը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել նոյեմբերի 9-ին: Ժամը 23:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքում գտնվող տանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դանակահարողի ինքնությունը, ում նկատմամբ արդեն քրեական հետապնդում է հայտարարվել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 8-ին սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Բաքուն հաստատեց՝ իր ճնշման արդյունքում է Հորդանանը հետ կանչել Արցախի մասին պատմող հայ ռեժիսորի ֆիլմը «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունից։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հորդանանի կողմից «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացրած ժապավենի բովանդակությունը «հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։
Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել:
Ավագ Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Բորելի հավաստիացմամբ, Ուկրաինայի մայրաքաղաք իր այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների տասնհինգերորդ փաթեթն արդեն պատրաստվում է։
Հայ-վրացական տարածքային վեճերի ակունքները տանում են դեպի 19-րդ դար՝ Ռուսական կայսրության ժամանակաշրջան:
Այսօր Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում կաղոթեն հայ գերիների տունդարձի համար: Հայտնում է «Հայաքվե» նախաձեռնությունը:
Մեր նստացույցը շարունակվում է. գիշերել ենք այստեղ. վաղվանից թեժ է լինելու. «Գոյ» թատրոնի դերասաններ
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ-ի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 00:03-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել է Գեղաշեն գյուղի սարերում:
Հայ-ֆրանսիացու ընտանիքում ծնված Մարկը իր կյանքը կապել է բրազիլացի Բրունայի հետ: Փորձառության ծրագրով Ամերիկա տեղափոխված աղջկա նոր կյանքի կարևոր մաս է կազմել հայ տղայի սերն ու ավելի ուշ հայ ամուսինը:
Աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է 1 խաղափուլ:
ՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 25 անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նոյեմբերի 10-ին, ժամը 00:33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից Խոր Վիրապի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մաղթում եմ մեր գիտնականներին, հետազոտողներին, գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մտքի ազատություն և ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն նոյեմբերի 13-ին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 10-ին, ժամը 05:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
«Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է: Ուղղակի, ինչպես մնացած բոլոր հարցերում են սրանք անում, ստեղ էլ՝ մարդկանց աչքերին թոզ փչելով ու ականջներին լափշա կախելով, կարում են դեռ «կռուտիտ» անեն:
Հաղորդվում է, որ Շոլցը նշել է, որ պաշտոնական Բեռլինը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հայաստանի ազգային հավաքականը կնախապատրաստվի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ առաջիկա հանդիպումներին ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: