
Google-ի հետազոտության արդյունքներով Եվրոպայի լավագույն օդանավակայանը Ստամբուլում է

Ստամբուլի օդանավակային օպերատոր «Istanbul Grand Airport»-ի (İGA) գլխավոր ղեկավար (CEO) Սելահաթթին Բիլգենը հայտարարել է, որ օդանավակայանն ընտրվել է որպես Եվրոպայի լավագույն օդանավակայան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բիլգինը նման հայտարարություն արել է՝ հիմնվելով «Google»-ի օգտատերերի մեկնաբանությունների օգտագործմամբ իրականացված հետազոտության վրա:
CEO-ի սոցցանցում կատարած գրառման մեջ մասնավորապես ասվել է. «Մենք խորապես երախտապարտ ենք բոլորին, ովքեր մեզ ընտրել և ներդրում են ունեցել մեր հաջողության գործում:
Մենք շնորհակալ ենք, որ Ստամբուլի օդանվակայանը դարձրիք Եվրոպայի լավագույնը: Մենք վճռական ենք շարունակելու այդ հաջողությունը»:
Նշենք, որ Ստամբուլի օդանվակայանը 1-ին տեղն է զբաղեցրել հետազոտության արդյունքում 100.000-ից ավել «Google» մեկնաբանությամբ հավաքած 4.4 միավորով: