
Ռուսաստանին և մի շարք այլ երկրներին իբր իրանական սպառազինության փոխանցման մասին հաղորդագրությունները սուտ են․ Քանանի

Ռուսաստանին և մի շարք այլ երկրներին իբր իրանական սպառազինության փոխանցման մասին հաղորդագրությունները սուտ են, դրանք կոչված են թաքցնելու Արևմուտքի կողմից Իսրայելին զենքի ապօրինի մատակարարումները:
Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Որոշ երրորդ երկրների իրանական զենքի փոխանցման մասին կեղծ և ապակողմնորոշիչ հաղորդագրությունները քարոզչություն են, որն անհրաժեշտ է Արեւմուտքի կողմից Իսրայելի անօրինական աջակցությունը թաքցնելու համար», – գրել է նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ ՌԴ-ն Իրանից բալիստիկ հրթիռներ է ստացել և Թեհրանի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն։