Վրաստանում սկսել է գործել ռուսական «Օզոն» ընկերությունը

Վրացական «Մթավարի արխի» լրատվամիջոցը գրել է, որ Վրաստանում սկսել է գործել ռուսական «Օզոն» էլեկտրոնային հարթակը։ Տեղեկատվության համաձայն՝ պատվիրատուն կարող է պատվիրված ապրանքը վերցնել Թբիլիսիից, Բաթումիից, Քութաիսիից, Փոթիից, Զուգդիդիից, Ռուսթավիից, նաև` Խաշուրիից, Բորջոմիից, Ամբրոլաուրիից, Օզուրգեթիից և այլն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանում աշխատանքի մեկնարկի մասին մամուլի հաղորդագրությունը չի հրապարակվել Ozon ընկերության կայքում։ Օգոստոսին ընկերությունը հայտնել է, որ իրենք սկսում են աշխատել Ադրբեջանում։

«Օզոն»-ը ԱՊՀ երկրներում գործում է 2021 թվականից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30