Ռուսաստանը անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հնարավո՞ր է արդյոք Գերմանիայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներին արտաքսեն Ադրբեջան։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության գլխավոր քարտուղար Արծվիկ Մինասյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կոնկրետ քաղաքացիներից ստացված մտահոգություն-դիմում փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջին ընդգրկված է կուսակցության նախընտրական ցուցակում։
Ուկրաինայում հակամարտությունը չի կարող ավարտվել մեկ հեռախոսազանգով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է այսօր հայտարարել՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. այս մասին գրում է Mehr-ը։
Այսօր մենք հիշատակում ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին և հարգանքի տուրք մատուցում փրկարարներին, վերապրածներին և նրանց ընտանիքներին: Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Ձեռքերը հողի մեջ խրած, զլուխը հայկական հեքիաթների երկնքում՝ իր կյանքը, իրենից հեռացող իր Հայաստանը։
15 տարի առաջ Միխայիլ Սահակաշվիլիի Վրաստանն աշխարհաքաղաքականության հարցերով դիտորդների համար լայնորեն ընկալվում էր՝ իբրև դասագրքային օրինակ այն մասին, թե ինչ ու ինչպես պետք է անեն հետխորհրդային պետությունները։ Ի տարբերություն դրա, Վրաստանի հարավային հարևան Հայաստանը՝ աշխարհաքաղաքական «շախմատի վարպետ» Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, իրենից ներկայացնում էր լրիվ հակառակ պատկեր. փոքր հետխորհրդային պետությունը հաջողությամբ բալանսավորում էր հարաբերություններն Արևմուտքի ու Արևելքի արանքում։
Հուլիսի 17-ին հաղորդվել էր 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանի անհետ կորելու մասին:
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:50-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են 32-ամյա Գրիգոր Մադաթյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 36 МА 384 համարանիշի, 35-ամյա Դավիթ Գալստյանի վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի և 43-ամյա Գարեգին Վարդանյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 81 GV 810 համարանիշի ավտոմեքենաները։
Ամերիկացի կոնգրեսականներն ու սենատորները Հայաստանին վերաբերող Հենսինկյան հանձնաժողովի լսումներին ողջունել են Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք: Այս լսումներին նախորդել էր Հելսինկյան հանձնաժողովի անդամ օրենսդիրների ճանաչողական այցը Հայաստան այս տարվա հուլիսին:
Հայաստանում մեկ օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել, հանցագործներին 16.700 հազար դոլար է փոխանցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ գործարկվել է բարեգործական նոր հարթակ՝ Barerar.am կայքը և հավելվածը, որի նպատակն է հնարավորություն ստեղծել առանց միջնորդի օգնելու կարիքավոր ընտանիքներին:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնով (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան և Հարոլդ Քլարքսըն):
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի (mpox) առաջին դեպքի մասին։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը, 2023 թվականի եռամսյակի ճշգրտված տվյալների համեմատ, աճել է 10,3 տոկոսով և կազմել 574,3 միլիոն ԱՄՆ դոլար։
Կիտրոնները չորս մասի բաժանեք, առանձնացրեք կեղևը (միջուկը պետք չի գալու): Կիտրոնի կեղևները կտրատեք, կեսն առանձնացրեք մատուցելու համար:
«Խրատներ հայրերից» բաժնի «Լեզվի մասին» ենթաբաժինը միտում ունի մեզ հեռու պահելու լեզվի «հիվանդություններից»՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից, սուտ երդումից, դատարկաբանությունից, ծաղրից, անեծքից, տրտունջից, դժգոհությունից և բամբասանքից, ինչպես նաև միտում ունի բուժելու արդեն «հիվանդությունից» առաջ եկած «վերքերը»:
Թուրքական ընդդիմադիր «Halk TV» հեռուստաալիքի թղթակցին սպառնացել են սպանել:
Շաքարային դիաբետի դեպքում նախ անհրաժեշտ է բացառել կամ խստորեն սահմանափակել շաքարի, մեղրի և շաքարով մթերքների (հրուշակեղեն, կոնֆետներ և այլն) օգտագործումը սննդակարգից, ասել է սննդաբան Ալեքսեյ Բերեզնիկովը։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա անվանել է դիաբետի դեպքում օգտակար մթերքներ։
Բութ և շատակեր երեխայի մասին հայտնի արտահայտությունն ուղիղ եթերում խաշլամա խժռող Նիկոլ Փաշինյանը հասցրել է պետական քաղաքականության մակարդակի։
Apple ընկերությունը պետք է Իռլանդիային վերադարձնի 13 միլիարդ եվրո հարկերի տեսքով՝ հարկային ոլորտում եվրոպական կանոնակարգերը խախտելու համար։
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը: Հայտնում են Նկարիչների միությունից։
ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը, որին աշխարհի ամենահեղինակավոր լրատվականները ֆենոմենալ թավջութակահար են համարում, սեպտեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա բազմաժանր և հետաքրքիր համերգով։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հախնազարյանը նշում է՝ երևանյան համերգն իր համար շատ կարևոր է, որովհետև առաջին անգամ հայրենիքում ելույթ կունենա դաշնակահար Գեորգի Չաիձեի հետ։ «Նա փայլուն երաժիշտ է, դաշնակահար, որի հետ […]
Ռազմարդյունաբերական լուրեր հրապարակող թուրքական «SAVTEK» պարբերականում էլեկտրամագնիսատական հրանոթի տեխնոլոգիաների վերաբերյալ հատուկ փաստաթուղթ է հրապարակվել:
Պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական բանտերում հայտնված գերիներ, նրանց ճակատագրի, նրանց հանդեպ իրականացվող վերաբերմունքի մասին․ Էդգար Ղազարյան
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 15-ին»,-ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման փուլային ծրագիրը կհաստատվի նոյեմբերին՝ ԵՄ Խորհրդում հունգարական նախագահության ընթացքում: