
Թուրքիայում կրակել են թուրք մարզիկի վրա

Թուրքիայի Դենիզլի նահանգի Չիվրիլի շրջանում կրակել են թուրք մարզիկի վրա։ Դեպքը տեղի է ունեցել դպրոցի բակում, երբ թուրք բազկամարտիկ Յուսուֆ Նալչաջըն դպրոցից դուրս էր գալիս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք մարզիկը թևի հատվածում վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Նշվում է, որ հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել և նրա ինքնությունը դեռևս պարզված չէ։
Նշենք, որ Յուսուֆ Նալչաջըն հանդիսանում է Թուրքիայի բազկամարտի չեմպիոն։