ՊՍԺ-ն Պաստորեին գնահատում է 26 մլն ֆունտ: Ընթացիկ մրցաշրջանում Խավիերը Լիգա 1-ում անցկացրած 4 խաղերում դարձել է 2 գոլի հեղինակ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:
2017 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակակը հոկտեմբերի 6-ին Օսլոյում շնորհավել է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը՝ այդօրինակ զենքի կիրառության դեմ կատարված աշխատանքներում նշանակալի հաջողություններ գրանցելու և այդ նպատակով պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերի համար:
առաջին ինքնաթիռը մայիսին արդեն կուղեւորվի Երեւան: Այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա խոսքով՝ Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամուտի պաշտոնաթողությունը, նախագահի պաշտոնակատարը կլինի ավագ փոխնախագահը՝ բրիտանացի Ռոջեր Գեյլը:
«ԴիջիԹեք 2017»-ի միջազգային պատվիրակությունները Հայաստան էին ժամանել Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Լատվիայից, Լիտվայից, և այլն: Տեղական ընկերություններից էին Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, VMware, Monitis, ArmSoft, Instigate, Arloopa, Sevan Startup Summit, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ և բազմաթիվ այլ ընկերություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Պարզ է, որ ՀՀ-ում կան, գոյություն ունեն հակառուսական տրամադրություններ ժողովրդային եւ անշուշտ քաղաքական որոշ շրջանակների մոտ: Կան նաեւ որոշ իրադարձություններ, որոնք նպաստում են «ապագաղութայնացման» համար խմորվող գործընթացների զարգացմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լրագրողներին հայտարարել է, որ, չնայած ամեն տեսակ լուրերին, ինքը չի պատրաստվում պաշտոնաթող լինել եւ վայելում է նախարարների աջակցությունը։
ԵԱՏՄ անդամ երկրները պարտավոր են ադապտացվել գլոբալ փոփոխություններին և միաժամանակ շրջանցել դրանք ու մեկ քայլ առաջ գտնվել:
The Wall Street Journal (WSJ) հրատարակությունը պարզել է, որ ռուս հաքերները «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսի օգնությամբ գողացել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) տվյալները։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավորը կքննի Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին:
Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերության (ICAN) ղեկավար Բեատրիս Ֆինը դիմել է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփին ու Կիմ Չեն Ընին՝ կոչ անելով հրաժարվել միջուկային զենքի կիրառման սպառնալիքներից:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող է եղել:
Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Էքբեր Իբրահիմ ալ-Ալևին հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մոտ ապագայում հնարավոր է այցելի Բաղդադ:
ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է Մոսկվայի կենտրոնում հայ գործարար Արսեն Փափազյանի գնդակահարումը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:
Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:
Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Մանտուրովի այցը նոր խթան կհաղորդի ռուսաստանյան և հայկական արդյունաբերողների միջև փոխգործակցությանը, կոոպերացիաների զարգացմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, որոնց հնարավորությունները մեծանում են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության շնորհիվ:
Կատալոնիայի խորհրդարանը երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 9-ին, հավաքվելու է նիստի՝ քննարկելու Իսպանիայի այս ինքնավար հանրակցության անկախության հռչակման հարցը:
Շատ հեռանկարային եմ համարում զբոսաշրջության ոլորտը: Իտալիան այն երկրներից է, որ մեկ շնչին ընկնող զբոսաշրջիկների քանակով զբաղեցնում է առաջատար տեղ: Այսինքն՝ այդ ինդուստրիան Իտալիայում շատ զարգացած է: Մենք կարող ենք նրանց ձեռքբերումներից, նրանց փորձից օգտվել:
Հոկտեմբերի 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հոկտեմբերի 6-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:
Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել է այս հարթակը, որտեղ տնտեսական, գործարար միջավայրում քննարկվում է, թե ինչպես ունենալ ավելի բարեկեցիկ և զարգացող աշխարհ: Սա այն հարթակն է, որտեղ ձևավորվում են այսօրվա օրակարգը, նորարարական թրենդները, ինչպես օրինակ՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կամ առաջիկա Davos 2018-ի գլխավոր թեման»։
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Twitter միկրոբլոգների ծառայության այլընտրանք է փնտրում կարծիքներ հայտնելու ազատության սահմանափակման կապակցությամբ:
Սերգեյ Չերյոմինը նշել է, որ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ: Նա ներկայացրել է Մոսկվայում տնտեսական քաղաքականության ներկայիս ուղղությունները և ներդրումային ծրագրերը:
ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր մինչև 2025 թ. կարող է ապահովել 20 % տնտեսական աճ: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանն այս մասին ասաց հանդիպումը համակարգող Տիգրան Սարգսյանը:
Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Կուբա Բլաշիկովսկին խոսել է Հայաստանի հավաքականի դեմ խոշոր հաշվով հաղթանակի մասին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում է ստացել: