
Կուբա Բլաշիկովսկին հայերին ուժեղ մրցակից չի համարում

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Կուբա Բլաշիկովսկին խոսել է Հայաստանի հավաքականի դեմ խոշոր հաշվով հաղթանակի մասին:
«Հայաստանի դեմ խաղում հստակ ծրագիր ունեինք, որն իրականացրեցինք առաջին իսկ րոպեից: Մենք իսկապես հրաշալի գործեցինք: Հայերը ոչ ուժեղ մրցակիցներ էին, իսկ մենք բոլորս հստակ գիտեինք, թե ինչ պետք է անենք»,-ասել է Բլաշիկովսկին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին երեկ Երևանում հյուրընկալել էր Լեհաստանի թիմին: Լեհերին հաջողվեց հաղթել 1:6 հաշվով, իսկ Ռոբերտ Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ: