Բաժիններ՝

Թուրքիայում լրագրողին սպառնացել են սպանել

Թուրքական ընդդիմադիր «Halk TV» հեռուստաալիքի թղթակցին սպառնացել են սպանել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջին օրերին Թուրքիայում մեծ արձագանք ստացած Նարին Գյուրան անունով երեխայի դաժան սպանությունը շարունակում է մնալ թուրքական թերթերի գլխագրերում և ամբողջ մեդիայի ուշադրություն կենտրոնում:

Սեպտեմբերի 9-ին 19 օր ի վեր կորած 8-ամյա աղջկա հողարկավորությանը մասնակցած Ֆերիթ Դեմիրին անհայտ անձ է մոտեցել և ասել.

«Իրականում մենք քեզ պետք է սպանենք: Ինչի՞ համար ես դու սրանք ասում»:

Թուրքական սոցցանցերում տեղի են տվել եղածի մասին լրագրողի հրապարակմանը: Ի հետևություն այս ամենի՝ սոցիլական ցանցերում գրառումներ են կատարվել Թուրքիայում լրագրողի աշխատանքի վտանգավորության, ինչպես նաև լրագրողների համար աշխատանքային անվտանգ միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս