Բաժիններ՝

Oգտակար մթերքներ՝ դիաբետի դեպքում

Շաքարային դիաբետի դեպքում նախ անհրաժեշտ է բացառել կամ խստորեն սահմանափակել շաքարի, մեղրի և շաքարով մթերքների (հրուշակեղեն, կոնֆետներ և այլն) օգտագործումը սննդակարգից, ըստ shantnews-ի՝ ասել է սննդաբան Ալեքսեյ Բերեզնիկովը։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա անվանել է դիաբետի դեպքում օգտակար մթերքներ։

Շաքարային դիաբետի դեպքում, պարզաբանել է նա, սննդակարգում պետք է ավելացնել բուսական սպիտակուցներով մթերքներ՝ հատիկաընդեղեն (լոբի, ոսպ, սիսեռ), ձավարեղեն (քինոա, վարսակ, շագանակագույն բրինձ, հնդկաձավար, բլղուր), սերմեր (դդում, արևածաղիկ, կտավատի, քունջութ, չիա), ընկուզեղեն։

Բերեզնիկովը խորհուրդ է տվել չօգտագործել 35-ից բարձր գլիկեմիկ ինդեքսով մրգերն ու հատապտուղները՝ կիվի, հապալաս, խաղող, խուրմա, բանան, սեխ, արքայախնձոր, ձմերուկ և ցիտրուսային մրգեր:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30