Իվանիշվիլին գլխավորում է կուսակցության ընտրացուցակը

Նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջին ընդգրկված է կուսակցության նախընտրական ցուցակում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մինչ այժմ «Վրացական երազանքը» մասնակցել է երեք խորհրդարանական ընտրությունների, սակայն կուսակցության հիմնադիրը երբևէ ներկայացված չի եղել պատգամավորական ցուցակում։

Իվանիշվիլին 2011 թվականին հիմնադրել է «Վրացական երազանքը», երկու անգամ հեռացել քաղաքականությունից։

Նա առաջին անգամ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել է 2013 թվականին, երբ թողեց վարչապետի պաշտոնը, սակայն կուսակցության նախագահի պաշտոնին վերադարձավ 2018-ին։

2021 թվականին նա կրկին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, սակայն 2023-ի վերջին կրկին վերադարձավ՝ որպես «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30