Բաժիններ՝

Երևանում բախվել են 2 «Volkswagen Jetta»-ն և «Mercedes»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:50-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են 32-ամյա Գրիգոր Մադաթյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 36 МА 384 համարանիշի, 35-ամյա Դավիթ Գալստյանի վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի և 43-ամյա Գարեգին Վարդանյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 81 GV 810 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է։ Տեղում բուժօգնություն է ցուցաբերվել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen»-ներից մեկի գազաբալոնի փականը։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ավտոմեքենաներից «Volkswagen Jetta» մակնիշի 81 GV 810-ը եղել է կայանված, վթարի մեղավորն էլ, ըստ նախնական տեղեկությունների, եղել է «Volkswagen Jetta» մակնիշի 36 MA 384 համարանիշի մեքենայի վարորդ Գ. Մադաթյանը խ, ով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների, այդ թվում՝ գլխիվայր շրջված «Mercedes»-ի վարորդի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս