
Թուրքիան էլեկտրամագնիստական հրանոթների արդյունաբերման տեսանկյունից 3-րդն է աշխարհում

Ռազմարդյունաբերական լուրեր հրապարակող թուրքական «SAVTEK» պարբերականում էլեկտրամագնիսատական հրանոթի տեխնոլոգիաների վերաբերյալ հատուկ փաստաթուղթ է հրապարակվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փաստաթղթում մանրամասն գրված է եղել ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի գրանցած զարգացվածության, համաշխատային մրցազպարեզում զբաղեցրած դիրքի և ապագայի հեռանկարում ունեցած նպատակների վերաբերյալ:
«Ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի պես երկրներն են, որ սերտորեն աշխատում են էլեկտրամագնիսական հրանոթների տեխնոլոգիաների վրա, սակայն այս ոլորտում օպերատիվ համակարգերի թիվը բավականին սահմանափակ է:
Թուրքիան «ŞAHİ 209», «SAPAN» և «TUFAN»-ի ծրագրերով էլեկտրամագնիստական հրանոթների համակարգը օպերատիվ համակարգի բերած ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո աշխարհում երրորդ պետության դիրքում է:
Սա գնահատվում է որպես ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի հասած կարևոր հաջողություններից մեկը»,-ասվել է տեքստում: