Բաժիններ՝

Մահացել է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը: Հայտնում են Նկարիչների միությունից։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը` 17:00-20:00 Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին՝ նույն վայրից:

Էդուարդ Խարազյանը ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։ 1957 թվականին տեղափոխվել է Հայաստան և հաստատվել Երևանում։ 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1964-1984 թվականներին ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)։ 1970-1975 թվականներին եղել է Երևանի Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչ։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1977 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն։ 1981-1988 թվականներին եղել է Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչ։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում:

168.am-ը ցավակցում է Էդուարդ Խարազյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս