Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այն կարծիքին է, որ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը Եվրոպային կվանի Վաշինգտոնից եւ նրան կմոտեցնի Ռուսաստանին ու Չինաստանին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմում-բողոքներ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականության հարցով:
Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի ծննդյան օրը` հոկտեմբերի 13-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ նրա անվան գրական մրցանակի հանձնման արարողությունը: Լավագույն ճանաչվեցին երիտասարդ ստեղծագործողներ Գայանե Հովհաննիսյանը, Մարիամ Սարգսյանը, Սրբուհի Խաչատրյանը և Լորետա Մուրադյանը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
Կատալոնիայի ազգային ասամբլեա հասարակական ազգայնական կազմակերպությունը կոչ է արել Ժեներալիտետի (ինքնավար հանրակցության կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնին՝ սկսել անկախ Կատալոնիայի հանրապետության կառուցումը։
Այն իր կարգավորումներով պետք է համահունչ լինի կառավարության որդեգրած ծրագրին ու ժամանակակից մոտեցումներին: Աշխատանքային օրենսրգիրքը կարևոր փաստաթուղթ է, որը գործատու-աշխատող հարաբերություններում պետք է ճիշտ հիմք դնի։
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո դատապարյալ Վ. Մ.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել են չորս փոքր փաթեթներ, որոնց մեջ առկա էին 0,8 գրամ կոտրված սպիտակ դեղահաբեր, 10 գրամ սպիտակ և 6 գրամ դեղնականաչավուն զանգվածներ, ինչպես նաև մեկ բջջային հեռախոս` իր բաժանորդային քարտով:
Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու կարիք չունի, նա պատրաստ է դադարեցնել ԵՄ-ի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ:
ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը:
Վիետնամում մոլեգնող հեղեղումների հետեւանքով ջրի տակ է անցել Տխանխոա շրջանի խոզաբուծական ֆերման:
17-ամյա մի աղջիկ Շիրակի մարզի դատախազություն հաղորդում է տվել այն մասին, որ տղամարդու կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի վարչական տարածքում ավելի վաղ, սակայն աղջիկը միայն վերջերս է բարձրաձայնել տեղի ունեցածի մասին:
Հոկտեմբերի 13-ին՝ Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցում, «Շիրակ» հյուրանոցի դիմաց տեղի ունեցավ Գյումրու Բարեկամության այգու բարեկարգված հատվածի բացումը: Մաքրման և նորոգման աշխատանքներն ընթացել են մի քանի ամիս:
Քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմի անձնագիր ստանալուց հետո առանձին։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ, հոկտեմբերի 16-ից մինչեւ 26 ընկած ժամանակաշրջանում Կորեայի Հանրապետության մարտանավերի հետ համատեղ վարժանքներ կանցկացնի Կորեական թերակղզու ափերի մոտ:
Եթե Կատալոնիան անկախանա, ուրիշներն էլ կարող են ցանկանալ հետեւել այդ տարածաշրջանի օրինակին:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-4 աստիճանով:
Բրյուսելում տասից ավելի մարդ է հոսպիտալացվել ԵՄ-ի Խորհրդի «Եվրոպա» շենքում ծխից թունավորվելու պատճառով, տարհանում է հայտարարված:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Ցուցահանդեսին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
Միացյալ Նահանգները դիմակայելու է Իրանի ապակայունացնող ազդեցությանը եւ զսպելու է նրա ագրեսիան՝ այդ նպատակով ակտիվացնելով փոխգործակցությունը տարածաշրջանի մի շարք պետությունների հետ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1984 թ. ծնված Աննա Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ից 18.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են իր «Այֆոն 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս:
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը համալրվել է երկու տավիղներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը։
Իրանի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանին կարծիք է հայտնել, որ իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները եւ Իրանի ու Ռուսաստանի դեմ նրա պատժամիջոցների քաղաքականությունը կարող են քաոսի հանգեցնել միջազգային հարաբերություններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Անշուշտ, այն կիրառելով որոշակի անդամ պետությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար: Այն դեպքերում, երբ իրավունքի գերակայության ստուգաթերթի կիրառմամբ իրականացված վերլուծության արդյունքները մտահոգություններ են առաջացնում, ապա դրանք պետք է կոշտ արձագանք գտնեն բոլոր այն անձանց կողմից, որոնք ներգրավված են օրենքի գերակայության սկզբունքների խթանման և ամրապնդման մեջ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Սասունցի Դավթի արձանի մոտից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Գագիկ Հ.-ին։
Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում խափանումներ են դիտվում Instagram սոցիալական ցանցի աշխատանքում:
Փաստաթուղթը ներառում է ՀՀ կառավարության 2016 թվականի ծրագրի (2016 թվականի հոկտեմբերին հաստատված) և 2017-2022 թվականների ծրագրի (2017 թվականի հունիսին հաստատված) դրույթներով նախատեսված բարեփոխումների ուղղությամբ իրականացված միջոցառումների և գործողությունների արդյունքները՝ ըստ առանձին ոլորտների համապատասխան ենթաբաժինների:
Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել նոր արտահանական սահմանափակումների վերաբերյալ:
Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հոկտեմբերի 12-ին ժամը 19:16-ին ՀՀ ԱԻ ՓԾ ՃԿԿ ՕՀ հրահանգչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 46-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ: