Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոնշյալ անձինք ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 01:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 9 շենքի 5-րդ մուտքի վերելակը խափանվել է (3-րդ հարկի մակարդակում), քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ում հայտարարել են American Music Awards (AMA) հեղինակավոր երաժշտական մրցանակի հավակնորդների անունները:
Հարավային Կորեայի բնակիչները շարունակում են քննադատել Gangnam Style երգին նվիրված արձանը, որը դրված է Սեուլի Կաննամ հեղինակավոր շրջանում:
1,07 տոննա կշռող դդումն ամենածանրն է ճանաչվել ամենամյա համազգային մրցույթի անցկացման ողջ պատմության ընթացքում, որը կայացել է Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի մերձակայքում:
Սիգարը, որը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը մինչեւ վերջ չի ծխել 1947 թվականին, RR Auction աճուրդում վաճառվել է 12,262 հազար դոլարով: Այդ մասին հաղորդվում է աճուրդների տան կայքում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Քչերն են մտածել այն մասին, որ պաղպաղակի ընտրությունը վկայում է անձին բնորոշ առանձնահատկությունների մասին։ Այս եզրահանգմանն է եկել հետազոտող Ալան Հարիշը, ով հոտի ու համի մշակմամբ և հետազոտմամբ ֆոնդի հիմնադիրն է։ Նա պնդում է, որ պաղպաղակի սիրելի համը որոշվում է մանուկ հասակում և, որպես կանոն, ամբողջ կյանքի ընթացքում անփոփոխ է մնում։
Մենք համբերողների սերնդի շարունակությունն ենք: Այսպես մեր տատիկները սովորեցրել են մեր մայրիկներին, իսկ մայրիկներն էլ` համապատասխանաբար՝ մեզ, չնայած մենք այն սերունդն ենք, ով հասցրել է ազատության օդը շնչել:
Որոշակի մթերք և ըմպելիք կարող են նպաստել այրոցի առաջացմանը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է շոկոլադին, սուրճին, անանուխին, տապակած և կծու մթերքին, լոլիկին, ալկոհոլային մթերքին։ Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել գազավորված ըմպելիքի օգտագործումը։
Apple կորպորացիան ձեռնամուխ է եղել ճկուն էկրանով iPhone-ի մշակմանը: Այդ մասին գրել է Investor-ը:
Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրողի՝ Samsung Electronics-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ եւ ղեկավար Քվոն Օ Հյունը հայտարարել է, որ հեռանում է ընկերությունից:
Անցյալ տարի Մինեսոթայի նահանգում վախճանված Փրինսի չհրատարակված ստեղծագործությունների հեղինակային օրինակները հանել են նրա Paisley Park կալվածքի չհրկիզվող պահարանից եւ տեղափոխել Կալիֆոռնիայի նահանգ:
Ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 8 խաղերի ընթացքում Նեյմարը խփել է 8 գնդակ և կատարել է 7 գոլային փոխանցում:
Ինչպես այս պատվաստանյութի, այնպես էլ մյուսների դեպքում հակացուցումները ընդհանուր են: Եթե պատվաստվողի մոտ կա սուր վիճակ, տվյալ պահին պատվաստում չի իրականացվում: Երբ նրա վիճակը գնահատվում է բարվոք, նոր արվում է:
Ռուսթավիի քաղաքային դատարանը կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կ.Ս.-ին մեղավոր է ճանաչել և դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Էկվադորի հետ վճռորոշ խաղում (3:1) Մեսսին խփել է 3 գնդակ և Արգենտինային նվիրել է Մունդիալի ուղեգիր:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով մեծ աշխատանքներ են տարվում, նշում է «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը, ով ներկայացրեց համաշխարհային այս բրենդի ծավալած գործունեությունը Հայաստանում:
Քաղաքացիներից մեկը նշեց, որ եթե նախկինում ջրի համար վճարում էր 4000-5000 դրամ, հիմա ստիպված է վճարել 8000-9000 դրամ: Բնակիչների՝ տեսուչին ուղղված հարցերին, վերջինս պատասխանել է, որ բողոքները շատ են: «Ուղղակի նոր ջրաչափերը բավական զգայուն են եւ ֆիքսում են ջրի անգամ մեկ կաթիլը»,- ասել է նա:
Վերջին շրջանում գերակշռում է այն կարծիքը, թե կարագն ավելի շատ վնասակար է, քան օգտակար։ Նշվում է, որ այս մթերքի՝ չափազանց շատ օգտագործումը կարող է աթերոսկլերոզի զարգացման պատճառ դառնալ։ Ըստ կայքի՝ կարագը հարկավոր է չափավոր քանակով ներառել ամենօրյա սննդակարգ, քանի որ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
Անչելոտին հեռացվեց «Բավարիայից» ՊՍԺ-ից կրած խոշոր պարտությունից հետո: 58-ամյա մարզիչն աշխատեց Մյունխենում 1 տարուց քիչ ավելի:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին մեղադրել է իրեն սպանության սպառնալիքներ տալու մեջ: Մասնավորապես, Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդումներ է տվել, որ դատախազի մոտ ընդունելության ժամանակ վերջինս, գրպանից հանելով ավտոմեքենայի բանալին և դանակը, սպառնացել է դրանցով սպանել իրեն: Այդ պատճառով ինքը քրեակատարողական հիմնարկում ինքնավնասումներ է կատարել:
Ընթացիկ մրցաշրջանում Անտոնին անցկացրել է 6 խաղ ԱՊԼ-ում, բայց միայն մեկ անգամ է դաշտ դուրս եկել հիմնական կազմում: Հարձակվողի հաշվին գրանցվել է 3 գոլ և 2 փոխանցում:
Մոլորակի սովահար բնակիչների թիվը հասել է 815 միլիոնի, որոնց 60 տոկոսն ապրում է զինված հակամարտությունների գոտիներում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պետկովիչն արդեն աշխատել է Սերիա Ա-ում. 2012-14թթ. նա գլխավորել է «Լացիոն»: Ամռանը «Միլանը» ծախսել է 200 մլն եվրո տրանսֆերների վրա: Իտալիայի առաջնությունում «ռոսոներները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ 2018 թվականին ընկերությունը կթողարկի վիրտուալ իրականության Oculus Go սաղավարտը, որը կարժենա 199 դոլար եւ վիրտուալ իրականությունը մատչելի կդարձնի բնակչության ավելի լայն խավերի համար, տեղեկացնում է BBC-ին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նոր ակումբ ունի:
ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գործադիր խորհուրդը կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունների վերջին փուլում, որը կկայանա երեկոյան, ընտրություն կկատարի Կատարից եւ Ֆրանսիայից թեկնածուների միջեւ: