Բաժիններ՝

Կատալոնիայի ազգային ասամբլեան պահանջել է սկսել պետության ստեղծումը

Կատալոնիայի ազգային ասամբլեա հասարակական ազգայնական կազմակերպությունը կոչ է արել Ժեներալիտետի (ինքնավար հանրակցության կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնին՝ սկսել անկախ Կատալոնիայի հանրապետության կառուցումը։

«Ոչ մի իմաստ չունի կասեցնել անկախության հռչակագիրը… Ուստի մենք կոչ ենք անում խորհրդարանին՝ չեղարկել կասեցումը, իսկ Ժեներալիտետի նախագահին ու կառավարությանը՝ գործողության մեջ դնել «Իրավական անցումային շրջանի եւ հանրապետության հիմնադրման մասին» օրենքը»,-ասված է ասամբլեայի փաստաթղթում:

Կատալոնիայի ազգային ասամբլեան այս որոշման պատճառը համարում է «իսպանական պետության հրաժարումը երկխոսության ցանկացած առաջարկից»: Կատալոնիայի «Ժողովրդական միասնության թեկնածություն» ձախ արմատական կուսակցությունը նույնպես նամակ է ուղարկել Պուչդեմոնին՝ Կատալոնիայի հանրապետության հռչակման պահանջով:

Մինչդեռ Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Արթուր Մասը TV3 կատալոնյան հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ է արել չշտապել անկախության հռչակման հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031