Բաժիններ՝

17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

17-ամյա մի աղջիկ Շիրակի մարզի դատախազություն հաղորդում է տվել այն մասին, որ տղամարդու կողմից սեռական ոտնձգության է  ենթարկվել: Դեպքը տեղի է  ունեցել  Շիրակի մարզի վարչական տարածքում ավելի վաղ, սակայն աղջիկը միայն վերջերս է բարձրաձայնել տեղի ունեցածի մասին:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց. «Ունենք հաղորդում տված անձ, որի նկատմամբ կատարվել է նշված արարքը: Մենք համապատասխան՝ 138 հոդվածի հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:

Ա. Ս.

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031