Բաժիններ՝

«Եվրոպան և ՌԴ-ն կարող են Իրանի հարցում միավորվել ԱՄՆ-ի դեմ». Գաբրիել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այն կարծիքին է, որ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը Եվրոպային կվանի Վաշինգտոնից եւ նրան կմոտեցնի Ռուսաստանին ու Չինաստանին: Այդ մասին նա հայտարարել է RND գերմանական հրատարակությանը:

«Վճռորոշ նշանակություն ունի այն, որ Եվրոպան միակարծիք է այդ թեմայի շուրջ: Մեզ հարկ կլինի ամերիկացիներին ասել, որ Իրանի հարցում նրանց քաղաքականությունը մեզ՝ եվրոպացիներիս, մղում է ընդհանուր դիրք բռնել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի»,-ասել է ԳՖՀ-ի ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարման դեպքում անվտանգության հետ կապված իրադրությունը միայն կվատանա, քանի որ կվերադառնա Իսրայելի եւ Իրանի միջեւ պատերազմի ուղղակի սպառնալիքը: Սպասվում է, որ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ «ընդգրկուն ռազմավարությամբ» հանդես կգա հոկտեմբերի 13-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս