
Օձ Երևանում. մեկնել է մեկ մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիր 39 փողոցի թիվ 2/1 շենքի մուտքի մոտ նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: