
Թմրամիջոց՝ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալին բերված տոմատի մածուկի մակերեսին

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո դատապարյալ Վ. Մ.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել են չորս փոքր փաթեթներ, որոնց մեջ առկա էին 0,8 գրամ կոտրված սպիտակ դեղահաբեր, 10 գրամ սպիտակ և 6 գրամ դեղնականաչավուն զանգվածներ, ինչպես նաև մեկ բջջային հեռախոս` իր բաժանորդային քարտով:
Հաջորդ օրը` ժամը 13:00-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Գ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են թղթով փաթեթավորված, կանաչավուն յուրահատուկ հոտով, կասկածելի զանգվածով երկու փաթեթ` ընդհանուրը 2,4 գրամ քաշով:
Հոկտեմբերի 11-ին` ժամը 16:00-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Կ.Ս.-ի անվամբ քաղաքացի Տ. Բ.-ի կողմից բերված հանձնուքում` 200 գրամ տարողությամբ թթվասերի տարայի մեջ լցված տոմատի մածուկի մակերեսին, նկատել են սպիտակ փոշենման զանգված:
Առգրավվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: