
«Միլանը» կարող է Վինչենցո Մոնտելային փոխարինել Շվեյցարիայի հավաքականի մարզչով

Վլադիմիր Պետկովիչը տպավորել է «ռոսոներներին»: «Միլանի» ղեկավարները, ովքեր պնդացրին թիմն ամռանը, դժգոհ են մեկնարկից Իտալիայի առաջնությունում: Վինչենցո Մոնտելան կարող է կորցնել աշխատանքն արդեն «Ինտերի» հետ դերբիից հետո:
Ըստ Blick-ի տեղեկության՝ «Միլանը» դիտարկում է Պետկովիչի հրավիրման տարբերակը, ով Շվեյցարիայի հավաքականի հետ հասել է ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի անցումային խաղերին:
Պետկովիչն արդեն աշխատել է Սերիա Ա-ում. 2012-14թթ. նա գլխավորել է «Լացիոն»: Ամռանը «Միլանը» ծախսել է 200 մլն եվրո տրանսֆերների վրա: Իտալիայի առաջնությունում «ռոսոներները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը