9 պարզ խորհուրդ՝ այրոցից ազատվելու համար
Fabiosa.com-ը գրում է, որ, եթե շաբաթվա ընթացքում մեկից ավելի անգամ այրոց եք ունենում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Այս խորհուրդները կօգնեն կանխարգելել դրա առաջացումը։
Սննդակարգից բացառեք որոշակի մթերք։ Որոշակի մթերք և ըմպելիք կարող են նպաստել այրոցի առաջացմանը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է շոկոլադին, սուրճին, անանուխին, տապակած և կծու մթերքին, լոլիկին, ալկոհոլային մթերքին։ Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել գազավորված ըմպելիքի օգտագործումը։
Հետևեք քաշին։ Ավելորդ քաշն ու ճարպակալումը մեծացնում են թթվային ռեֆլյուքսի առաջացման հավանականությունը։ Խորհրդակցեք սննդաբանի հետ, ով կօգնի կազմել ճիշտ սննդակարգ և մարզումների ծրագիր։
Չափից շատ մի կերեք։ Ուտելու ընթացքում միանգամից մեծ քանակով սննդի օգտագործումը կարող է այրոցի առաջացման պատճառ դառնալ։ Աշխատեք օրվա ընթացում ուտել մի քանի անգամ՝ փոքր քանակով։
Քիչ շաքար օգտագործեք։ Սննդակարգում աղի չափաբաժնի նվազեցումը հնարավորություն կտա թեթևացնել այրոցի նշանները։
Խուսափեք սթրեսային իրավիճակներից։ Մշտական լարվածությունն ու անհանգստությունը վատացնում են թթվային ռեֆլյուքսի նշանները։
Լավ քնեք։ Առողջ քունը չափազանց կարևոր է առողջության համար։ Աշխատեք քնել նվազագույնը 7-8 ժամ։
Մի ծխեք։ Ծխախոտը բացասաբար է անդրադառնում կերակրափողի աշխատանքի վրա, ինչը կարող է այրոցի առաջացման պատճառ դառնալ։
Ուտելուց անմիջապես հետո մի պառկեք։ Ուտելուց հետո 3 ժամ խորհուրդ է տրվում չպառկել։ Կարող եք նստել, կանգնել, քայլել. կարևորը հորիզոնական դիրք չընդունելն է։
Կիպ հագուստ մի կրեք։ Շատ կիպ հագուստ կրելու հետևանքով որովայնի հատվածում կարող է ճնշում առաջանալ, ինչը հանգեցնում է թթվի հոսքին դեպի կերակրափող։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը