Կնոջը ծեծելու համար քաղաքացին դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման
Ռուսթավիի քաղաքային դատարանը կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կ.Ս.-ին մեղավոր է ճանաչել և դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման:
«Դատավարության ընթացքում քննվող փաստերի հիման վրա պարզվել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 2-ին, մոտավորապես 23:30-ին, ոչ սթափ վիճակում գտնվող Կ.Ս.-ն, խանդի պատճառով 14 ամյա երեխայի մոտ ծեծել է կնոջը»,- ըստ aliq.ge-ի՝ ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Կ.Ս.-ն ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին: Նա մեղադրվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 126․1-րդ հոդվածի «Բ» ենթակետի հատկանիշներով (ընտանիքի անդամի նկատմամբ բռնության կիրառում անչափահասի ներկայությամբ):