Բաժիններ՝

Ինչ պաղպաղակ եք սիրում. պատասխանը կվկայի բնավորության առաձնահատկությունների մասին

Powerofpositivity.com-ը գրում է, որ քչերն են մտածել այն մասին, որ պաղպաղակի ընտրությունը վկայում է անձին բնորոշ առանձնահատկությունների մասին։ Այս եզրահանգմանն է եկել հետազոտող Ալան Հարիշը, ով հոտի ու համի մշակմամբ և հետազոտմամբ ֆոնդի հիմնադիրն է։ Նա պնդում է, որ պաղպաղակի սիրելի համը որոշվում է մանուկ հասակում և, որպես կանոն, ամբողջ կյանքի ընթացքում անփոփոխ է մնում։

Վանիլ։ Մարդկանց մեծ մասը կարծում է, թե վանիլային պաղպաղակը պարզ է, ձանձրալի, բայց վանիլի սիրահարներն իրականում իդեալիստներ են, իմպուլսիվ, ավելի շատ հիմնվում են ինտուիցիայի, և ոչ թե՝ տրամաբանության վրա։ Սիրում են ռիսկի դիմել։

Ելակ։ Համբերատար են, նվիրված, ինտրավերտ։ Տրամաբանող են, մտածկոտ։

Շոկոլադ։ Դրամատիկ են, գրավիչ, հրապուրիչ ու վստահող։

Կարդացեք նաև

Անանուխով շոկոլադ։ Ամենայն հավանականությամբ, ամբիցիոզ են, վստահ, ոչ լիովին բավարարված։

Ծիածան։ Կարող է թվալ, թե այս պաղպաղակը նախընտրող մարդիկ լավատես են, վառ, ուրախ, բայց ըստ հետազոտության արդյունքների՝ նրանք շատ ավելի հոռետես են։

Սուրճի համով պաղպաղակ։ Ուշադիր են մանրուքների նկատմամբ, ազնիվ, իդեալիստ։ Դրամատիկ են, լի կյանքով։ Չեն անհանգստանում ապագայի համար, ապրում են այս պահով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031