Բաժիններ՝

«Բարսելոնան» պայմանագրի երկարաձգման համար Լիոնել Մեսսիին կվճարի 90 մլն եվրո

Էկվադորի հետ խաղում կատարած հեթ-տրիկը շարժեց «կապտանռնագույնների» ղեկավարությանը: «Բարսելոնան» կատարել է ևս մեկ քայլ՝ դեպի Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգումը: Կատալոնացիները պատրաստ են վճարել արգենտինացուն շաբաթական 555 հազար եվրո:

Ընդ որում, Մեսսին պայմանագրի երկարաձգման համաձայնության համար կստանա 90 մլն եվրո: Դա կլինի ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ բոնուսը պայմանագրի երկարաձգման համար:

Սպասվում է, որ պայմանագիրը կստորագրվի հավաքականների հետ խաղերի նոյեմբերյան ընդմիջման ժամանակ: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Լիոնելի նոր պայմանագրի համար բավարար գումար հատկացնելու համար «Բարսելոնան» պլանավորում է վաճառել «Քամփ Նոու» մարզադաշտի անվանման իրավունքը:

Էկվադորի հետ վճռորոշ խաղում (3:1) Մեսսին խփել է 3 գնդակ և Արգենտինային նվիրել է Մունդիալի ուղեգիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս