
Մոուրինիոն պատրաստ է փոխարինել Մարսիալին Ռակիտիչով

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչսեթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Անտոնի Մարսիալից, որպեսզի «Օլդ Թրաֆֆորդ» բերի «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնան» դիտարկում է 21-ամյա Մարսիալին ձեռք բերելու հնարավորությունը: Մոուրինիոն դեմ չէ այդ գործարքին, բայց ցանկանում է փոխարենը ստանալ 29-ամյա Ռակիտիչին: Մարսիալի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:
Ընթացիկ մրցաշրջանում Անտոնին անցկացրել է 6 խաղ ԱՊԼ-ում, բայց միայն մեկ անգամ է դաշտ դուրս եկել հիմնական կազմում: Հարձակվողի հաշվին գրանցվել է 3 գոլ և 2 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը