Կորեացիներն այդպես էլ չսիրեցին Gangnam Style երգին նվիրված արձանը
Հարավային Կորեայի բնակիչները շարունակում են քննադատել Gangnam Style երգին նվիրված արձանը, որը դրված է Սեուլի Կաննամ հեղինակավոր շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Արձանի նախագիծը, որը երկու հսկայական խաչված ձեռքերի տեսք ունի, ի սկզբանե սվիններով է ընդունվել: Դրան դեմ է արտահայտվել նաեւ երգի հեղինակն ինքը՝ կորեացի երգիչ PSY-ը:
Չնայած դրան, 2016 թվականի ապրիլին քանդակը տեղադրել են Սեուլի COEX առեւտրացուցահանդեսային կենտրոնի մերձակայքում:
Թեեւ այդ ժամանակվանից մեկուկես տարի է անցել, կորեացիները շարունակում են գանգատվել կառույցից: Շատերն այն համարում են անճոռնի եւ չհիմնավորված թանկ: Հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style երգը հրապարակումից հետո երկու ամսվա ընթացքում դիտել է շուրջ 100 մլն մարդ: Հինգ տարվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 2,9 մլրդ դիտում: Այն երկար ժամանակ առավել մեծ ժողովրդականություն վայելող հոլովակն էր համարվում YouTube-ում: