Բաժիններ՝

Երևանում քաղաքացիները գիշերը մնացել են վերելակում

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 03:29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 17 շենքի վերելակը խափանվել է. քաղաքացին մնացել է ներսում (9-րդ և 10-րդ հարկերի միջակայքում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 01:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 9 շենքի 5-րդ մուտքի վերելակը խափանվել է (3-րդ հարկի մակարդակում), քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս