
Հայտնի է, թե որքան լուրջ է Ռամոսի վնասվածքը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի` «Ատլետիկոյի» հետ խաղում քթի վնասվածք էր ստացել: Ըստ տեղեկությունների՝ Ռամոսն ունի քթի կոտրվածք:
Խաղից հետո իսպանական լրատվամիջոցները գրում էին, որ Ռամոսը երկար ժամանակ չի կարողանա խաղալ, սակայն այս տեղեկությունները հերքվեցին: Ըստ աղբյուրների՝ Ռամոսը բաց կթողնի 10 օր: Մի քանի ամիս ֆուտբոլիստը ստիպված կլինի խաղալ պաշտպանիչ դիմակով:
Բժշկական հետազոտություններից հետո Ռամոսը գրառում էր արել սոցիալական ցանցերում՝ նշելով, որ մեկ անգամ չէ, որ ինքն արյուն է թափել Արքայական ակումբի համար, և 1000 անգամ էլ պատրաստ է գնալ նման քայլի:
Սիրարփի Աղաբաբյան