
«Խոսել եմ Կոուտինիոյի հետ, հուսով եմ՝ նա կտեղափոխվի ՊՍԺ». Տիագո Սիլվա

ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան փորձում է փարիզյան ակումբ տանել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին:
«Կարմիրների» կիսապաշտպանը երկար ժամանակ հանդիսանում է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, սակայն վերջին ժամանակներում ֆուտբոլիստին ակտիվորեն սկսել է հետևել նաև ՊՍԺ-ն: Ըստ փարիզեցիների պաշտպան Տիագո Սիլվայի խոսքերի՝ նա արդեն խոսել է Կոուտինիոյի հետ ֆրանսիական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:
«Ես շատ եմ խոսել Կոուտինիոյի հետ: Հուսով եմ՝ մրցաշրջանի վերջում կամ նույնիսկ ավելի շուտ նա ՊՍԺ-ին հաճելի անակնկալ կմատուցի:
Սպասում եմ, որ նա լավ կմտածի ամեն ինչի մասին և հաջորդ տարվանից կաշխատի մեզ հետ: Ես նրան, ինչպես նաև Նեյմարին, շատ խորհուրդներ եմ տվել: Հիմա նրա համար կարևոր է ճիշտ որոշում կայացնելը»,- ասել է Սիլվան:
Ավելի վաղ Ֆիլիպե Կոուտինիոն հայտարարել էր, որ երջանիկ է «Լիվերպուլում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը