
«Չեմ ցանկանում շտապել և հիմարի նմանվել». Բուֆֆոնը՝ ապագայի պլանների մասին

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հաղորդել է, որ չի պատրաստվում շտապել խաղային կարիերան ավարտելուց հետո իր ապագայի մասին որոշում կայացնելիս:
«Չեմ կարող ասել, որ հաստատ տնօրեն եմ դառնալու: Չեմ ուզում հիմարի տեսք ունենալ, այնպես որ, ես կանեմ այն, ինչն ի վերջո կհամարեմ լավագույն տարբերակն ինձ համար: Ես որոշում կկայացնեմ միայն այն բանից հետո, երբ պատրաստ կլինեմ»,- ասել է Բուֆֆոնն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
39-ամյա Բուֆֆոնը ձեռնոցները մեխից կկախի մրցաշրջանի ավարտից հետո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուֆֆոնը հայտարարել է Իտալիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին։
Պատրաստեց Անի Գաբուզյան