Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Խախտումների կանխարգելումը ձեր բիզնեսի կայունությունն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը:
ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Մեղադրանքի կողմի 2 վկաներն էլ 5 մեղադրյալներից միայն մեկին էին ճանաչում. Զորայր Հարությունյան
Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա, սակայն հետագա զարգացումները կախված են Թեհրանի դիրքորոշումից։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հրանտ-Լեոն Ռանոսը վերականգնվել է վնասվածքից:
Ասեցի՝ մի քանի ռացիա է պետք , ասեցիր՝«թանկ է, պետական պատվեր է» հրաժարվեցիր
Բելգիան հետաձգել է F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակի մատակարարումն Ուկրաինա, հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը, հայտնում է Le Soir-ը։ Նրա խոսքով, ուշացման հիմնական պատճառներն են պահեստամասերի պակասը և պատրաստված օդաչուների բացակայությունը։
Երեկ ՔՊ իշխանության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես թվերով և փաստերով փոխանցեցի ձեր պահանջը՝ Երևանում հանրային տրանսպորտը կարող է 100 դրամ սակագնով նորմալ աշխատել և զարգանալ։ Իմ ընդդիմախոսը ոչ մի փաստարկված պատասխան չտվեց մեր տեսակետին։ Նա նաև փաստորեն հրաժարվեց չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը։
Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի օրինական իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, նույնիսկ եթե դա լինի Վլադիմիր Զելենսկին։
Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը խոսել է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան երբեք չի հանդուրժի Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գոյությունը։
15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հայտարարել է, որ երկուշաբթի արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության հասնել Վրաստանի դեմ պատժամիջոցների շուրջ, սակայն ԵՄ-ն պետք է շարունակի աշխատել այդ հարցի ուղղությամբ։
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ucom-ի աջակցությամբ 2024 թվականի մարտից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հնարավորություն է ստացել առավել արդյունավետ կերպով բնապահպանական աշխատանքը կազմակերպելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Արարատի մարզի տեղամասերում։
Դեկտեմբերի 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 15-20մ/վ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Դալմա Գարդեն Մոլում բացվեց Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հարմարավետ, արագ և ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:
ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան դեկտեմբերի 17-ին հրապարակել է 10 անվանակարգում «Օսկար» կինոմրցանակի հավակնորդների շորթլիսթը՝ կարճ ցուցակը: Այս մասին նշված է «Օսկար» մրցանակաբաշխության կայքում։
Պնդուկը լցրեք տապակի մեջ, 15 րոպե տեղադրեք 180 աստիճան ցելսիուս ջեռոցի մեջ, որպեսզի բովվի: Ջեռոցից հանելուց հետո այն փռեք կոշտ կտորի վրա, տրորեք պնդուկները, որպեսզի կեղևը մաքրվի:
Աղմկոտ մեր առօրյայում դժվար է մարդուն այդ լռության մեջ հայտնվել, կենտրոնանալ, մտորել, անկեղծանալ ինքն իր հետ՝ իմաստավորելով լռությունը: Սակայն խիստ կարևոր է, որպեսզի մարդը լռության մեջ հանդիպի ինքն իր հետ, քանի որ ինքնաճանաչողության, ինքնաքննության արդյունքում մարդն իր մեջ բացահայտում է Աստծո ներկայությունը:
Պարբերաբար քաղցած մնալը և թեթև վարժությունները բարելավում են առողջությունը և նվազեցնում սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, ինչպես նաև շաքարախտով հիվանդանալու հնարավորությունը:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայթաղ գյուղի Մենուայի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տևական ժամանակ է՝ հայկական քաղաքականության մեխանիզմը գտնվում է Փաշինյանների սոցցանցի էջեր՝ հարյուրավոր քննադատող էջեր տիրույթում։ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը կանոնավոր պարբերականությամբ տեսանյութեր կամ գրառումներ են հրապարակում, որոնց մեծամասնությունը լուրջ կոնֆլիկտի մեջ է էսթետիզմի, բարեվարքության, պետության ղեկավարին ներկայացվող պահանջների հետ։ Յուրաքանչյուր նման հրապարակումից հետո հանրային-քաղաքական դաշտը սկսում է դրանց արձագանքումը՝ քննադատությունից մինչև հեգնանք, ծաղրից՝ մինչև հայհոյանք։ Տեխնոլոգիական իմաստով այս գործընթացը բավական կանոնավորված է ու սխեմատիկ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ, Ford և Toyota մակնիշների ավտոմեքենաները։
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը չի կարողանա մասնակցել ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարին, հայտնել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) աղբյուրը:
Գերմանիան, ըստ ամենայնի, իր զինված ուժերի թվաքանակը կհասցնի 230 հազարի` ներկայիս 203 հազարի փոխարեն, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Թուրքիան Պորտուգալիայի հետ ռազմանավեր մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել:
Դեկտեմբերի 18-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը թույլատրել է «Գազպրոմբանկի» հետ միջուկային էներգիայի գործարքները մինչև 2025 թվականի հունիսի 30-ը՝ բացառելով «Պակշ-2» ատոմակայանը ընդհանուր լիցենզիայից։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։