Օդի ջերմաստիճանը դեկտմեբերի 20-21-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոսկորները լցրեք ջրով լցված կաթսայի մեջ: Եռացրեք, 5 րոպե եփեք: Եռացրած ջուրը թափեք, ոսկորները և կաթսան լվացեք:
Փաշինյանը հաստատուն քայլերով իրականացնում է ոչ թե Հայաստանի վեստերնիզացիայի, այլ՝ վիլայեթացման գործընթացը։
Եթե այդ միտքն առաջ է գալիս իրական խոնարհությունից և ասում ես. «Ես բարկացնում եմ Աստծուն իմ տգեղ վարմունքով», ապա աստվածային մխիթարություն ես զգում: Իսկ եթե եսասիրության պատճառով ես տրտմում ու ասում. «Ինչպե՞ս կարող էի դրան հասնել»,- ապա մխիթարություն չես ստանում, որովհետև «Տերը հակառակ է ամբարտավաններին»(1): Աստված հպարտի աղոթքը չի լսում, որովհետև հպարտությունը խոչընդոտ է:
Տնտեսական լուրերի հրապարակմամբ զբաղվող «The Economist» բրիտանական պարբերականը հրապարակել է 2024-ին ամենալավ տնտեսությունն ունեցող երկրների ցանկը:
Մարդիկ, ովքեր փոքր տարիքում կարճահասակ են եղել, մեծ տարիքում նրանց մոտ ինսուլտի հավանականությունը ավելի մեծ է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Կոպենհագենի համալսարանի աշխատակիցների խոսքերով, 7-13 տարեկան 300 000 երեխաների տվյալներ են ուսումնասիրվել՝ ծնված 1930-1989թթ.-ին:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Դանդաղ մահ կամ, լավագույն դեպքում, առողջության քայքայում։ Բայց ինչպես արագ սնունդի, այնպես էլ տեղեկատվության դեպքում, ապագայի մասին մտածելիս՝ հասարակության մեծ մասն առաջնորդվում է «ով՝ սաղ, ով՝ մեռած» սկզբունքով, և պետության հետ անում է այն, ինչ ցանկացած մտահոգ ծնող արգելում է երեխաներին անել իրենց օրգանիզմի հետ։ Հայաստանն առաջիկայում թևակոխելու է նախընտրական ժամանակներ, որոնց ընթացքում տեղեկատվական «fast food»-ի չափաբաժինը բազմապատկվելու է։
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն բնակավայրում անասնակեր է այրվում։
Ռուսաստանը և նրան աջակցող երկրները Եվրոպայի համար սպառնալիք կլինեն նույնիսկ ուկրաինական պատերազմի ավարտից հետո, ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 32 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար գեներալ Իգոր Կիրիլովի սպանության մեջ կասկածվող Ուզբեկստանից եկվոր Ահմադ Կուրբանովին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մեջ, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Պեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի հարցին, ասել է . «Մենք չենք կարող զիջել մեր տարածքները: Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է մեզ դա անել: Դե ֆակտո այդ տարածքները այժմ վերահսկում են ռուսները: Մենք ուժ չունենք դրանք վերադարձնելու: Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային դիվանագիտական ճնշման վրա՝ ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ըստ APA գործակալության՝ դրա մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
2024 թվականի տասնմեկ ամսվա ընթացքում Վրաստանի հիմնական առևտրային ապրանքը եղել է ավտոմեքենան։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 21,1 մլրդ դոլար, որից քառորդը (25 տոկոսը)՝ 5,3 մլրդ-ը` ավտոմեքենաների արտահանում-ներմուծումից։ Ընդգծենք, որ արտահանվող ավտոմեքենաները երկրում չեն արտադրվում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ 2024 թվականի հունվար-նոյեմբերին ներկրվել են մոտավորապես նույն արժեքով մեքենաներ, որքան նախորդ […]
Իսրայելի օդային հարվածները Սիրիայի վրա խախտում են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պետք է դադարեցվեն, ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, որն առնվազն պետք է դրսևորվի ակտիվ ռազմական գործողությունների բացակայությամբ, տևական հրադադարներով և լարվածության թուլացմանն ուղղված ակտիվ ջանքերով։
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին (D-8), որի կազմում են Եգիպտոսը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան:
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Չարենց փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վահան Բարսեղյանի վարած «Honda» մակնիշի, Երևանի բնակիչ 44-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 20-ամյա Դավիթ Մարտիրոսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Գազայում բժիշկները հայտնել են, որ առնվազն 13 պաղեստինցի է սպանվել գիշերը Իսրայելի օդային հարձակումների արդյունքում:
Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։
Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը դուրս է բերվելու նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Եգիպտոսում D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում: Այս մասին հայտնում է IRNA–ն:
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը. -Պարոն Փաշինյան, Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը: Ինչպիսի՞ն […]