Բաժիններ՝

Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տա մասնակցել ԱԱ-2026-ի ընտրական փուլին

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը չի կարողանա մասնակցել ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարին, հայտնել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) աղբյուրը:

Այս մասին գրում է «Матч ТВ»-ն:

Դեկտեմբերին կայացել է 2026 թվականի աշխարհի առաջնության Եվրոպայի որակավորման վիճակահանությունը. 54 եվրոպական հավաքականներ բաժանվել են 12 ընտրական խմբերի՝ յուրաքանչյուրը չորս և հինգ թիմով։ Միաժամանակ նվազագույն շանս կար, որ Ռուսաստանի հավաքականը ընդգրկվի որակավորման փուլում:

«Խմբերի կազմը թույլ չի տալիս Ռուսաստանի հավաքականին հույս դնել ընտրական մրցաշարում իր ընդգրկվելու վրա։ 12 խմբերից յուրաքանչյուրում կան թիմեր, որոնք դեմ կլինեն ռուսների հետ հանդիպումներ անցկացնելուն։ Չնայած այն հանգամանքին, որ կան Ռուսաստանի հավաքականին հավատարիմ երկրներ, և նույնիսկ նրանք, ովքեր պատրաստ են խաղալ նրա հետ որակավորման փուլում, եթե Ռուսաստանի հավաքականը ընդգրկվի, օրացույցի ամբողջականությունը խախտելու և որակավորման փուլը խաթարելու մեծ ռիսկ կա:

Բացի սպորտային գործոնից, կա նաև քաղաքական իրավիճակ, որը դժվար թե թույլ տա ռուսական պատվիրակությանը եվրոպական երկրներում մնալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերել։

Ուստի, կարելի է ասել, որ Ռուսաստանի հավաքականը չի կարողանա խաղալ որակավորման փուլերում և ստիպված կլինի բաց թողնել աշխարհի առաջնությունը»,- Match TV-ին ասել է ՈՒԵՖԱ-ի աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս