
Հրանտ-Լեոն Ռանոսը վերականգնվել է վնասվածքից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հրանտ-Լեոն Ռանոսը վերականգնվել է վնասվածքից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բունդեսլիգայի հերթական տուրի` «Հոֆենհայմ»-ի դեմ առաջիկա հանդիպումից առաջ, Ռանոսը մարզվել է «Բորուսիա»-ի առաջին թիմի հետ: Ռանոսը վերականգնվել է մկանային վնասվածքից:
Հրանտ-Լեոն Ռանոսը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է կհեռանա ներկայիս ակումբից` միանալով գերմանական մեկ այլ ակումբի: