Թուրքիան 2 ռազմանավ կմատակարարի Պորտուգալիային
Թուրքիան Պորտուգալիայի հետ ռազմանավեր մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ թուրքական «STM» ինժեներական ընկերությունը Պորտուգալիայի ռազմածովային ուժերին լոգիստիկ աջակցման նավ է մատակարարելու:
Նավերը լինելու են երկուսը և կառուցվելու են Թուրքիայում: Սա առաջին դեպքն է երբ Թուրքիան Եվրամիության և ՆԱՏՕ անդամ երկրի ռազմանավ է մատակարարելու: